ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպել է Վատիկանի արտգործնախարար, արքեպիսկոպոս Ռիչարդ Գալագերիի հետ: Բարձրաստիճան ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են «հակամարտությունների ու ճգնաժամային որոշ տարածքների հիմնախնդիրներ»: Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին:
45 րոպե տևած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի արևելքում առաջացած լարվածությունը: