ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար, հանրապետական կոնգրեսական Մայքլ Մըքքոլը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին լարվածության սրման վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնությունների վերջին սրացումը չափազանց մտահոգիչ է: Ողբերգական մարդկային կորուստներն ու անմեղ բնակչության դեմ բռնություններն անընդունելի են: Երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ Մինսկի խմբի ձևաչափից դուրս այլ դերակատարների ներգրավվածությունից»: