«Ինչպես 2016 թ. ագրեսիայի ժամանակ, այնպես էլ այժմ Ադրբեջանը մարտական գործողությունների համար ֆոն նախապատրաստելու համար դիմում է հստակ քայլերի շարքի, դրանցից մեկն էլ, երբ հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու համանախագահության գործունեության վերաբերյալ քննադատությամբ: Հարցականի տակ է դնում նրանց գործունեության արդյունավետությունը: Սա անում է մեկ նպատակով, և այդ նպատակն աշխարհաքաղաքական է՝ ամրապնդել Թուրքիայի դերը Հարավային Կովկասում:
Պետք է ցավով արձագանքեմ, որ մեր աչքի առաջ Ադրբեջանը վերածվում է Թուրքիայի պրոքսի երկրի և մյուս պրոքսիների հետ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության խաթարման ուղղությամբ: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ Հայաստանն ու Արցախը միասին անելու են իրենց կարողությունների շրջանում ամեն ինչ, որպեսզի թույլ չտան տարածաշրջանային անվտանգության ու կայունության համապարփակության դեմ ցանկացած գործողություն»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: