Թուրքիայի նախագահը հերթական անհեթեթ հայտարարությամբ է հանդես եկել երկրի խորհրդարանում: Ռեջեփ Էրդողանն անթույլատրելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման ջանքերը: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Անթույլատրելի է, որ այժմ Մինսկի խումբը պահանջում է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Նրանք պետք է պահանջեն, որ Հայաստանը նախևառաջ դուրս գա Լեռնային Ղարաբաղից»,- հայտնել է Էրդողանը: