«Նախագահներ Թրամփը, Պուտինը և Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, տարածել են հաղորդագրություն, որն ամենախիստ ձևակերպումներով դատապարտում է բռնությունների վերջին սրացումը հակամարտության գոտու շփման գծի երկայնքով։
Կոչ ենք անում, որ ներգրավված զինված միավորումներն իսկույն դադարեցնեն թշնամական գործողությունները։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները, որոնք կընթանան բարի կամքի պայմաններում և առանց նախապայմանների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- «Լուրեր»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակենանի տարածած հաղորդագրության մեջ: