Մոսկվան վերահաստատել է պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար:
Ավելի վաղ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողությամբ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ գործադրել միջնորդական ջանքեր՝ ուղղված քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանների ստեղծմանը: