Ադրբեջանում շոկի մեջ են միջազգային հրապարակումներից, որոնցում հստակ խոսվում է ահաբեկիչ վարձկանների ներգրավվածության մասին՝ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Իսկ Ադրբեջանը ոչ միայն թույլ չի տա, որ միջազգային լրագրողները գան և լուսաբանեն իրավիճակը, այլ մի բան էլ, միջազգային կոնվենցիաներ խախտելով, կթիրախավորի այդ լրագրողներին, որոնք Արցախից լուսաբանում են իրականացնում՝ ներկայացնելով ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ»,- հայտնել է Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում։