Քիչ առաջ ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջից:
«Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը:
Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ: