Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին օրերին ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են 3 սիրիացի ընդդիմադիր զինյալներ՝ հաստատելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը արտաքին միջամտության մասին հայտարարությունը: The Guardian-ը մտահոգություն է հայտնել, որ ռազմական այս գործողությունները կարող են զսպանակաձև մեծանալ ու դառնալ առավել լայն, տարածաշրջանային հակամարտություն:
Պարբերականը նշում է, որ ցամաքային մարտերի բռնված սիրիացիները ամենայն հավանականությամբ պայմանագրային զինյալներ են, որոնք աշխատում են թուրքական անվտանգության ընկերությունների հետ: