Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցե՜ Անկախ Արցախը», «Ո՛չ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից: