ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը:
«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին։ Դա հատկապես անընդունելի է, երբ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը։