«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդյանի հետ։
Հանգամանալից ներկայացրել եմ սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները, մասնավորապես, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումների խոցած հակառակորդի մարտական ուղղաթիռի հետ կապված միջադեպը, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Նշել եմ, որ տեղի ունեցածն իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։