Ճապոնիայի իշխանությունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցային սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Նա նաև ընդգծել է, որ ճապոնական իշխանությունը խորապես մտահոգված է հակամարտության գոտում ռազմական բախումներով, որոնք խաղաղ բնակչության մահվան պատճառ են դարձել:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակի զարգացումներին»,- նշել է Կատոն: