Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ փաստեր ունի Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստների մասնակցության մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ունենք ստույգ տեղեկություն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Սա շատ լուրջ է»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահն այսօր աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde թերթի լրագրողներին, խոստացել է նրանց ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան անում է հնարավորը, որպեսզի վիրավոր լրագրողները Ղարաբաղից հնարավորինս շուտ տեղափոխվեն: