Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Le Monde պարբերականի լրագրողները Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ու վիրավորվել: