Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հավանական աջակցության մասին ցանկացած հայտարարություն չափազանց վնասակար է և կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ: Նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն:
«Կարծում ենք՝ կողմերից մեկին հավանական ռազմական աջակցություն ցույց տալու վերաբերյալ հայտարարությունը լարվածության հետագա սրման գործում ամենայն հավանականությամբ կրում է սադրիչ բնույթ: Մենք կարծում ենք, որ այսօր նման հայտարարությունները շատ վնասակար են: Եվ, իհարկե, մեր կարծիքով, այս հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը: