Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: