Իրանի Խոդաֆարինի գավառապետի հայտնած տեղեկատվության՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիզխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա` տեղեկացրել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ հղում անելով իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությանը: