Մարտունի քաղաքը բավականին նպատակային ու դիտավորյալ կերպով հրետակոծվել է ադրբեջանական հրետանու գրադ կայանքի կողմից՝ «Լուրերի» հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա նշել է, որ հենց քաղաքացիական օբյեկտներն են հրետակոծվել՝ Մարտունի քաղաքի կենտրոնը, որը շատ հեռու է ռազմական օբյեկտներից:
«Կարող ենք միանշանակ ասել, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածելու դիտավորություն է եղել: Դրա հետևանքով 4 քաղաքացիական անձ զոհվել է, 11 քաղաքացիական անձ վիրավորել, որոնց մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»,- հայտարարել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ միջազգային իրավապաշտպան կառույցները համապատասխան գնահատական կտան և կգան Արցախ ու փաստահավաք գործունեություն կծավալեն: