Ողջունելի է, որ Արցախի իշխանությունները փորձում են իրենց շուրջը համախմբել զինվորականությանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը:
«Այսօր քաղաքական ուժերի միջև տարաձայնություն չկա, և ձեռք ձեռքի տված անպայման կկերտենք հաղթանակ»,- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով՝ պետք է ուժերի ներածին չափով նպաստել, որ հաղթանակը կերտվի, և միաժամանակ տարածաշրջանում կայուն խաղաղություն տիրի:
Նա նշեց, որ Թուրքիան վերջին ժամանակահատվածում անընդհատ Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ, մինչդեռ իրականում անկայունություն ստեղծում է Թուրքիան՝ սկսած Լիբիայից, Միջերկրական ծովի ավազանի երկրների նկատմամբ իրականացված ոտնձգություններից, Սիրիայից: Նա ասաց, որ այդ ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան իսկապես տարածաշրջանում չարիք է դարձել: