Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհը` արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը: Այս մասին հայտնում է jnews.ge լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակած մարդկանց խոսքով` այս ճանապարհով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:
Լրատվամիջոցի տվյալով` այս պահին Կարծախ գյուղում, որտեղ պակել են ճանապարհը, լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է:
«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը Հայաստան չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- հայտարարել են ճանապարհը փակած ջավախքցիները: