ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ քննարկումներին:
«Բոլոր հարցերը՝ քաղաքական, հետագա մեր հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքական օրակարգի հետ կապված, ընթացքում են։ Որոշումը լինելու է այնպիսին, որ քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչված ինքնորոշման իրավունքի իրացման առումով մենք խնդիրներ չունենանք»,- հայտարարեց նա։