Շտապօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են, որոնք պատվով պահում են իրենց վստահված դիրքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նրանք պատերազմական այս օրերին առանց դադարի Արցախից Երևան ու Հայաստանի այլ քաղաքներ առաջին անհապաղ բուժօգնություն են հասցնում թշնամու ագրեսիայից տուժած մեր քույրերին ու եղբայրներին»,- գրել է Մարությանն ու կից հրապարակել տեսանյութ: