Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակազմերը, արվեստի ու մշակույթի միությունների անդամները, անհատները Նկարիչների միության հյուրընկալությամբ միության շենքում նախաձեռնել էին Արցախ ուղարկվող իրերի, նյութերի, սննդի (ապաստարաններում գտնվող հայրենակիցների համար), հագուստեղենի մեծ հավաք, որի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածությունը հսկայական նշանակություն ունի, ու հերթական անգամ արձանագրվում է, որ մենք այս պատերազմում միայն հաղթելու ենք, որովհետև ունենք այդ ներուժը»,- գրել է նախարարը: