Արցախի տեղեկատվական շտաբը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որը տրամադրել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետծառայությունը։
«Այսօր Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել էր Մարտակերտ քաղաքի հասարակական նշանակության օբյեկտները։
Ինչպես արդեն նշել էինք, խաղաղ բնակչության շրջանում ունենք 3 կորուստ։ Կից ներկայացնում ենք ադրբեջանական ռմբակոծության հետևանքով առաջացած ավերածությունները պատկերող լուսանկարները»,- ասված է լուսանկարներին կից արված գրառման մեջ: