ՄԻԵԴ է ներկայացվել նաև Վարդենիսի դեպքերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը հարվածել է Վարդենիսի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ:
ՄԻԵԴ-ի որոշման հրապարակումից հետո գիշերը ԱԹՍ-ներ են աշխատել Ստեփանակերտի տարածքում. լրագրողի հարցին ի պատասխան՝ ի՞նչ է նախատեսվում ըստ գործընթացի այն կողմի համար, որը չի պահպանում որոշման պայմանները, Կիրակոսյանը նշեց. «Եթե կողմը չի պահպանում պայմանը, դատարանը որոշելու է այդ խախտման հանգամանքը՝ ներկայացված ապացույցների հիման վրա»:
Ե.Կիրակոսկանը տեղեկացրեց, որ դատարանը պետք է այդ հարցին անդրադառնա արդեն վճռով, իսկ հետևանքները կլինեն շատ ավելի բարդ, քանի որ այն Եվրոպական խորհրդի, Եվրոպական կոնվենցիայի տրամաբանությամբ համարվում է բավական լուրջ խախտում: