Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահներ Աշոտ Ղուլյանի և Գեորգի Պետրոսյանի հետ:
«Միաձայն ողջունեցինք ԱՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումը Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։
Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։
Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»,- տեղեկացրել է Թովմասյանը՝ Ֆեյսբուքի իր էջում։