Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստ՝ տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Հանդիպմանը ներկա են եղել տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, ստեղծվել է շտաբ` գործողությունների արդյունավետ համակարգման համար:
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր քաղաքի տեղական համայնքի հետ:
Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները:
Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ են կազմակերպել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում և Ղարաբաղում երկարաժամկետ մարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից: