ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որում կոչ է արված օտարերկրյա վարձկաններին և զինյալներին դուրս բերել տարածաշրջանից:
Հարությունյանը շեշտեց՝ վարձկանները երբևէ որևէ երկրի օգուտ չեն տվել․ դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը։
«Դրա ճիշտ պատասխանը տվել է 1990-ական թվականներին Շամիլ Բասաևը՝ չեչենական դաշտային հրամանատարը, որ սա մեր պատերազմը չէ։ Իրականում Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել հենց արցախյան հատվածում և ոչ միայն։ Շատ ծանր կորուստներ են կրել այն ժամանակ տարբեր այլ երկրներից, հիմնականում՝ Պակիստանից եկած մոջահեդները»,- ասաց ԱՀ նախագահը։