Վերջերս «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբ տեղափոխված ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» սան Դմիտրի Մալյական ռուսական Sport24-ի հետ զրույցում խոսել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին: Նա պատմել է, թե ինչ իրավիճակ է տիրում թիկունքում, ու ինչպես են հայերը օգնում առաջնագծում գտնվող մարդկանց:
«Ես հիմա Երևանում եմ: Պետք է մեկնեի Արցախ ու սկսեի մարզումները «Լեռնային Արցախի» կազմում, սակայն վնասվածք ստացա: Այդ պատճառով հիմա վերականգնվում եմ Երևանում: Ինչպիսին է մթնոլո՞րտը: Հիմա երկիրը դարձյալ ոտքի է կանգնել: Հայաստանում յուրաքանչյուր ոք իր ձևով օգնում է հայրենիքին: Ես կնոջս հետ զբաղվում եմ հումանիտար օգնությամբ կարիքավոր մարդկանց (Մալյակայի կինը հայ է. խմբ.):
Երկրում կան փախստականներ, որոնք գալիս են Հայաստանի տարբեր քաղաքներից: Բոլորը, ինչպես երբեք, օգնում են մարդկանց: Ոմանք քաղցր ապրանքներ են գնում երեխաների ու կանանց համար, ոմանք ապրանք են ուղարկում զինվորականների համար»,- ասել է Մալյական:
Մալյական հայտնել է, որ ցանկանում է մնալ ու ապրել Հայաստանում և հանուն դրա պատրաստ է առաջնագիծ մեկնել.
«Ես բազմաթիվ հարազատներ ունեմ, որոնք կամավորագրվել են: Ես ուզում եմ ապրել այս երկրում: Նախատեսել եմ մնալ Հայաստանում: Հիմա սա իմ տունն է: Հիմա կռիվ տանում են կամավորներին, որոնք փորձ ունեն, կամ էլ նախկինում ծառայածներին: Եթե իրավիճակը շաբաթվա ընթացքում մնա նույնը, ու կամավորների կարիք լինի, ես պատրաստ եմ մեկնել առաջնագիծ: Ես ռուսական անձնագիր ունեմ, բայց զինվորական գրքույկ չունեմ, սակայն ուզում եմ կամավոր դառնալ: Գուցե ես ռազմական գործողություններին ուղիղ մասնակից չլինեմ, բայց ես ուզում եմ առաջնագծին օգնել ինչ-որ բանով: Ես պետք է ունենամ իմ ներդրումը, չեմ կարող անտարբեր լինել: Այն, ինչ այստեղ կատարվում է, վերաբերում է նաև ինձ: Այստեղ մեծանում է իմ երեխան, ու ես չեմ ուզում, որ պատերազմը վնասի իմ տանն ու ընտանիքին»,- ասել է Մալյական: