Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։
Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը
Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում այն հայտնվել է դեռևս 2016 թվականին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից բունկերի պայթեցմանը՝ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ այս հայտարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է։