Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ Մարտակերտի այսօրվա դեպքերը:
«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ պատժվեն:
Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- գրել է Բեգլարյանը: