Նախահարձակ լինելու պահին Ադրբեջանի բանակին ընդամենը մի քանի ժամ է հաջողվել որոշակի առաջխաղացում ունենալ՝ հայտարարեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա ընդգծեց, որ այս պահին Պաշտպանության բանակը ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան:
«Սա մեկ անգամ ևս վերահաստատում է մեր այն միտքը, որ Պաշտպանության բանակը տարածաշրջանում առաջին հերթին խաղաղության և կայունության երաշխավորն է»,- նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չի բացառվում՝ Պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չբավարարվի: «Արցախի իշխանությունները արդեն հայտարարել են, որ այն նախահարձակ գործողությունները, որը սկսել է Ադրբեջանը, դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասաց Պողոսյանը: