«Եկեք մի բան ֆիքսենք։ Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի։ Փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։
Եվ Թուրքիան, իր կամակատար Ալիևի վարչակազմի միջոցով օգտագործում է այդ նահանգի ռեսուրսները (մարդկային, տարածքային, դիրքային, հանքահումքային, ֆինանսական և այլ)՝ իր խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։
Որքան շուտ Ադրբեջանի ժողովուրդը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները (լեզգիները, թալիշները, թաթերը և այլք) սա գիտակցեն, այնքան լավ իրենց համար։
Եթե գիտակցեն, կհասկանան, որ իրականում իրենց երկիրը զավթվել է առանց պատերազմի, և իրենց կյանքի գնով սակարկություններ են արվում։
Գուցե նաև հասկանան, որ պետք է պայքարել ոչ թե հայերի, այլ իրենց իրական զավթիչների դեմ։
Ու նաև կհասկանան, որ մտել են մի խաղի մեջ, որտեղ իրենք ի սկզբանե զոհաբերված զինվորներ են։
Աշխարհը նույնպես սա հասկանում է, բայց շարունակում է հանդուրժել այս քաղցկեղի տարածումը։
Իսկ մեզ համար տարբերություն չկա։ Մենք պիտի հույս դնենք ինքներս մեզ վրա, որովհետև պատմությունն է մեզ այդ դասը տվել։
Մենք պայքարում ենք մեր ոգու, մեր գոյատևման, մեր պատմության, մեր մշակույթի, մեր արժեքների համար։
Ու ի սկզբանե դատապարտված ենք հաղթանակի ու
Եվ ինչպես կասեր Արարատ Միրզոյանը, սա քարոզչական կամ ոգևորիչ նշանակության գրառում չի։ Մենք պարզապես այլ տարբերակ չունենք»,- գրել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում։