Հայաստանի տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները:
«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցնել աշխատանքները։ Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։