Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է իր տարածքը ռազմական տրանզիտի համար փակելու Վրաստանի որոշմանը։
«Վրաստանը փակում է իր տարածքը ռազմական տրանզիտի համար։
«Վրաստանի տարածքը որևէ երկիր չպետք է օգտագործի տրանզիտի կամ իր ռազմական նպատակների համար։ Այս մասին տեղեկացվել են հարևան Հայաստանը և Ադրբեջանը։ Երկու երկիրն էլ զգուշությամբ են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,- նշել է Վրաստանի խորհրդարանի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։
Թբիլիսին հայտնվել է աննախադեպ բարդ դրության մեջ, և, կարծում եմ, սա բավական ռացիոնալ որոշում է։
Հաշվի առնելով Վրաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան այս օրերին ակտիվացած ռազմական տրանզիտը` այս պահին տվյալ որոշումը մեզ համար ձեռնտու է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Մինասյանը։