Լրագրողի հարցին՝ Ապրիլյան դեպքերի ժամանակ ռուսական կողմը միջնորդեց, և ռազմական գործողությունները տևեցին չորս օր, արդյո՞ք կան այժմ հրադադարի ազդակներ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ-ն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով: Իսկ այսօր պետք է խոսի Հայաստանի հետ և Թուրքիայի, Էրդողանի հետ, ես չգիտեմ՝ ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց ԱՀ նախագահը։
Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ չորս օրում համարյա խփվել է թշնամու այնքան տեխնիկա, որքան առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։