Լրագրողներից մեկի խնդրանքին՝ նշել գործոնները, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց. «Այո՛, առաջին գլխավոր ֆակտորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Դա կլինի, երբ հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, որ ունի հակաադրբեջանական իշխանություն։ Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ։
Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր և բազմակի անգամ շատ վիրավորներ իրենց կողմից։ Տնտեսության քայքայում, որը շատ-շատ երկար ժամանակ՝ տասնամյակներ վերականգնել չի լինելու։ Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն։ Նրանց նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդ դոլարները»,- նշեց նախագահը:
Նա վստահեցրեց՝ ադրբեջանական իշխանության դատաստանն անելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը։