Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից «Տոչկա-ՈՒ» մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։
«Սակայն որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե «Տոչկա-ՈՒ», այլ բոլորովին ուրիշ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։
Պահպանում ենք տեղեկատվական հիգիենան. հավատում ենք բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին»,- ասված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկատվության մեջ։