Արցախի ճանապարհը վերադարձի և ոչ թե պատերազմից խուսափելու համար էր, ասում է սիրիահայ Հովիկ Ասմարյանը: Պարզապես այնտեղ իրենք անելիք չունեին: Ընտանիքով Ստեփանակերտում հաստատվել են 2012-ին:
Հայրենադարձ ընտանիքն Արցախում երկրորդ անգամ է առերեսվում ռազմական գործողություններին: Տանտիրոջ պատասխանատվությամբ անցել են գործի: Մայրն ու երեխաները կամավորությամբ աշխատում են հացի գործարանում:
Երեխաներն օրական երկու ժամ են հանգստանում: Ասում են՝ դա էլ բավական է: Եկել են հաց թխեն ռազմաճակատում կռվող տղաների համար: Տարիներ հետո Լևոնը նույնպես կծառայի պաշտպանության բանակում:
Սեփական սրճարանում Հովիկ Ասմարյանն ամեն օր կազմակերպում է հյուրասիրություն:
Հիշեցնում է՝ պատերազմի ժամանակ սա հայի օջախ է:
Հովիկը կամավորագրվել է, որ համալրի պաշտպանության բանակի շարքերը: Սպասում է հրամանի: