«Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով և տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով»,- նշված է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Մենք հաստատապես համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած մեր համընդհանուր մարդկայնության ոգին սկիզբ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններից: Մենք մեր պատմությունից և սեփական փորձից գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին պահերին լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում և հույս են պարգևում այլոց: Այսօր, երբ ուժի գործադրումն ուղեկցվում է մարդկային կորուստներով, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալ հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով և օգնել խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար:
Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում:
Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան`
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ
Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ
Բժիշկ Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ