Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հայտարարել է վարչապետ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատավամիջոցներին տված հարցազրույցում:
Րոպեներ առաջ ավարտված հանդիպումից «Լուրերին» մանրամասներ է փոխանցել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ տեղեկացնելով, Փաշինյանը ռուս լրագրողների ասել է՝ ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է, մեր երկիրը սերտորեն աշխատում է կազմակերպության հետ։
Փաշինյանը շեշտել է նաև՝ Հայաստանի ԶՈՒ-երը ի վիճակի են պաշտպանելու երկրի անվտանգությունը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր անվտանգությունը։
«ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի՝ դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից»,- ասել է Փաշինյանը: