Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի:
Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:
Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են: