«Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր։ Հատկապես կցանկանայի առանձնացնել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությունները։ Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը։ Արդեն 27-ի գիշերը ՊԲ-ն կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ առաջխաղացում, հաջողություններ, որոնք մինչ օրս պահպանվում են։ Եվ ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն գործողությունները, որոնք իրականացնում է ադրբեջանական բանակը թուրքական զինուժի աջակցությամբ:
Անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները Ադրբեջանի կողմից ձախողվել են, և այս պահին ունեն կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հիշեցնելով Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն հայտնելու պատրաստակամությունը։