Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ի որոշման պահանջով, ինչպես նաև ի լրումն ՀՀ կառավարության կողմից Եվրոպական դատարան ներկայացված նախորդ տեղեկությունների, այսօր ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն վերջին զարգացումների վերաբերյալ։
Մասնավորապես, ՄԻԵԴ-ին է ներկայացվել սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ փաստեր։