Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ կոչ կանի հայ-ադրբեջանական հակամարտության թեման քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ֆրանսիական կողմի խոսքով՝ միջազգային բանակցությունների ընթացքում կողմերը կփորձեն կարգավորել հարավկովկասյան երկու երկրների միջև առաջացած լարվածությունը:
«Առաջիկա օրերին Մինսկի խմբի շրջանակում մենք կփորձենք համակարգման աշխատանքներ իրականացնել՝ պարզելու տեղի ունեցածը, պատասխանատուներին ու ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»,- հայտնում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից: