ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել է Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողների և կամավորականների հետ, զրուցել նրանց ընտանիքի անդամների հետ:
«Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար:
Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:
Իսկ մեր զինվորներին հուզող միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է:
Առողջություն մեր զինվորներին»,- գրել է նախարարը: