Ադրբեջանական օդուժը գրոհել է Հայաստանի տարածքի վրա. այսօր՝ կեսօրին մոտ, հակառակորդի ԱԹՍ-ները Վարդենիսում թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ այրվել է քաղաքացիական ավտոբուս։ Զոհեր, վիրավորներ, նախնական տեղեկությամբ չկան՝ այս մասին հայտնեց՝ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ամփոփելով վերջին լուրերը, տեղեկացրեց՝ Հայաստանի տարածքը դեռ երեկ էր ենթարկվել հարձակումների, բայց թեժ մարտերի չկան։
Ադրբեջանն առաջին օրվանից օգտագործել է Վարդենիսի ճակատը՝ բացատրեց Հովհաննիսյանն ու հիշեցրեց, որ մարտերի հենց սկզբում թիրախավորվել էր այս ուղղությունը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը չբացառեց լայնածավալ մարտերի հավանականությունը։
Հայկական զինված ուժերը զգոն են՝ ուշադրության կենտրոնում են պահում իրավիճակը Նախիջևանի կողմից՝ նշեց Հովհաննիսյանը, ասաց՝ այստեղ համեմատաբար հանդարտ է։
Այս հարվածներին նախորդել էին ադրբեջանական լրատվամիջոցների կեղծ լուրերը, թե Հայաստանը Վարդենիսից հռթիռակոծել է Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերքեց դրանք՝ խոսնակը գրեց՝ այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։
«Արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարության մեջ: