ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն համաշխարհային պատասխանատու ուժերին կոչ է արել ձեռնպահ մնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը միջամտությունից: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:
«Տվյալ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս կապակցությամբ նախևառաջ ցանկանում եմ կողմերին կոչ անել անհապաղ դադարեցնել կրակը: Ցանկացած էսկալացիա միայն կնշանակի նոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն:
Դաշնության խորհրդի խոսնակը նաև հավանության է արժանացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այն հայտարարությունը, որի համաձայն միջազգային կառույցի ղեկավարը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու նստել բանակցային սեղանի շուրջ: