ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցնե՛ր, տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։
Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին, օրինակ՝ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»։